Վրացական նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել երկրի խորհրդարանին: Այդպիսին է եղել նոր բյուջեի, որը կրճատել է նախագահի աշխատակազմի ծախսերը, պաշտպանության նախկին նախարարի հետապնդման և հարկային ոստիկանության գործողությունների նկատմամբ արձագանքը, որը ստուգումներ է իրականացրել «Վրաստանի հանրային հեռարձակող» հեռուստառադիոընկերությունում:
Այս ամենը գնահատվել է որպես քաղաքական ռեցեսիաների սկիզբ և ճնշում ԶԼՄ-ների վրա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Միխայիլ Սահակաշվիլու կողմնակիցները պատրաստվում են աջակցության համար դիմել միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ և ԵՄ: