8 նոյեմբերի 2012 - 21:53 AMT
Իսրայելի ուղղաթիռների կողմից Գազայի հատվածի գնդակոծության ժամանակ մահացել է պաղեստինցի դեռահաս

Այսօր իսրայելական ուղղաթիռների կողմից Գազայի հատվածի գնդակոծության ժամանակ մահացել է պաղեստինցի դեռահաս: Ինչպես հաղորդում են պաղեստինական աղբյուրները, օդային հարձակման է ենթարկվել Հան Յունիս քաղաքի բնակելի թաղամասը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զրահատեխնիկան ավիացիայի աջակցությամբ ներխուժել է Գազա՝ սահմանին հետապնդելով գրոհայինների խմբի:

Մահացած պաղեստինցին 13 տարեկան էր: Հաղորդվում է նաև հատվածի ևս մեկ բնակչի վիրավորվելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: