8 նոյեմբերի 2012 - 22:00 AMT
Բրեյվիկը բողոքում է բանտում «անմարդկային վերաբերմունքից»

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը նամակ է հղել երկրի ուղղիչ ծառայություններին, որում բողոքել է իր իրավունքների խախտումից: Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է նրա փաստաբան Տորդ Յորդետը: Նամակում Բրեյվիկը քննադատում է նրա նկատմամբ ներմուծված սահմանափակումները:

Մասնավորապես, Բրեյվիկը բողոքում է, որ չի կարող օգտվել համակարգչից: Բացի դրանից, բանտում գործող կանոնների համաձայն, Բրեյվիկի կողմից ուղարկվող և նրան առաքվող նամակները ենթարկվում են գրաքննության, եթե դրանցում խոսք է գնում քաղաքականության մասին: «Խախտվում է նրա խոսքի ազատությունը: Ինքնարտահայտվելու ազատության իրավունքից զրկումը խախտում է սահմանադրությունը և մարդու իրավունքները»,- ասել է փաստաբանը:

Բրեյվիկը պնդում է, որ չի հնարավորություն չունի մասնակցել հասարակական գործունեության և հանգստանալ: «Դա անմարդկային վերաբերմունք է»,- փաստաբանի խոսքերը հաղորդում է «Ինտերֆաքսը»: