9 նոյեմբերի 2012 - 13:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լորին Մաազել. Ցավում եմ, որ ավելի շուտ չեմ եղել Հայաստանում

Աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը, որը Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ այսօր ելույթ է ունենալու Երևանոմ, խոստովանեց, որ վաղուց էր ցանկանում գալ Հայաստան:

«Անհամբեր սպասում եմ համերգին: Շատ լավ բաներ եմ լսել համերգասրահի մասին և երջանիկ եմ, որ Հայաստանում եմ»,-ասաց նա:

Մաազելը ղեկավարում է բազմաթիվ համերգներ, և ասաց, որ դեռ ամեն ինչ առջևում է, և հնարավոր է, որ համագործակցի հայ երաժիշտների հետ: Նա ղեկավարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը և Սուսերով պարը:

2013 թվականին նվագախումբը նշելու է իր 125-ամյակը, շքեղ ելույթներ են սպասվում վեց աշխարհամասերում:

Նշենք, որ «Դոյչ գրամոֆոն» հանդեսը Կոնցերտգեբաուն ճանաչվել է որպես աշխարհի թիվ մեկ նվագախումբ: Նվագախումբը Երևանում ելույթ է ունենում առաջին անգամ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Համերգին ներկա կլինի նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը:

Համերգը կայանալու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՖՈՏՈՇԱՐՔ