4 մայիսի 2005 - 12:54 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանը եւ, մասնավորապես, ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները եւ Հայաստանում կատարվող օրենսդրական բարեփոխումները: