5 մայիսի 2005 - 08:39 AMT
ՄԱԴԼԵՆ ՕԼԲՐԱՅԹԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի եւ Ստամբուլի Սաբանչի համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովի մասնակից ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն այն հարցին, թե պե՞տք է արդյոք Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պատասխանել է. «Իմ կարծիքով, դրանից վնաս չի լինի...Մեծ ազգերը կարող են ներողություն խնդրել»: Ըստ թուրքական «Զամանի», որպես օրինակ նշելով Գերմանիան, Մադլեն Օլբրայթն ասել է, որ հայկական թեման «չափազանց զգայուն» է, եւ որ թեեւ հայերն ու թուրքերն «այդ խառնաշփոթ պատմության խնդրին տարբեր կերպ են մոտենում», կարեւորն «անցյալը հետեւում թողնել կարողանալն է»: «Դա անելով, Թուրքիան կկարողանա առաջատար երկիր դառնալ տարածաշրջանում»,-հավելել է նա, հաղորդում է «Երկիր» թերթը: