6 մայիսի 2005 - 08:22 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
Նախօրեին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների առաջիկայում կայանալիք նիստերի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ: