6 մայիսի 2005 - 08:33 AMT
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱՎԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ասդոլահ Սալեհի Ֆորուզին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ընթացքի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել երկկողմ տնտեսական գործակցության ներկա վիճակից, այդ բնագավառում տարբեր ծրագրերի գծով ներկայումս ընթացող աշխատանքներից, որոնց խթանմանը, ըստ նրա, ի թիվս այլ գործոնների մեծապես նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Միեւնույն ժամանակ կողմերը նշել են նաեւ այդ ասպարեզում գոյություն ունեցող դեռեւս չօգտագործված հնարավորությունները: