
Սիրիական Ռասուլայն քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, հուժկու պայթյուն է որոտացել, հաղորդում է Sabah-ը:
Հաղորդվում է, որ կառավարական ՌՕՈւ ուղղաթիռները գնդակոծության են ենթարկել Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող Ռասուլայն բնակավայրը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Օդային հարվածի ընթացքում թուրքական Շանլիուրֆա նահանգի Ջեյլանպինար շրջանի բնակիչները տարհանվել են այլ շրջաններ:
Սիրիայում մեկ ու կես տարուց ավելի է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների զոհվել է մոտ 35 հազար մարդ: