Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են ԲՀԿ-ի առաջարկներն ընդլայնելու Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը խորհրդակցության ժամանակ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկներում ընդհանրություն է տեսել. «Դրա համար էլ, անպայման, շարունակական կլինեն մեր հետագա բանակցությունները»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Հիշեցնեք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաների առաջարկ էր արել բոլոր քաղաքական ուժերին՝ օրակարգային համարելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելը և անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: ՀԱԿ-ն էլ առաջարկել էր, որպեսզի ընդլայնվի ԲՀԿ-ի առաջարկները ևս չորս կետով: Նշենք նաև, որ այս պահին ԲՀԿ-ն արդեն խորհրդակցել է ՀԱԿ-ի և ՀՅ Դաշնակցության հետ: Այսօր նախատեսվում է քննարկում նաև «Ժառանգության» հետ: