6 մայիսի 2005 - 12:36 AMT
ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 9-ին: