2012թ. հունվար-հոկտեմբերին Վրաստան այցելած օտարերկրացիների քանակը կազմել է 3 648 274, ինչը 57 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն հատվածի ցուցանիշը, հայտնում է «Business Գրուզիան»:
2012թ. հունվար-հոկտեմբերին Վրաստան եվրոպական երկրներից (առանց ԱՊՀ) այցելել է 1 457 004 մարդ, ինչը 98 տոկոսով գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2012թ. հունվար-հոկտեմբերին ԱՊՀ երկրներից Վրաստան այցելած քաղաքացիների առավելագույն քանակը եղել է Ադրբեջանից:
Մասնավորապես, Ադրբեջանից Վրաստան է այցելել 769 051 մարդ, ինչը 32 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն հատվածի ցուցանիշը: Հայաստանից Վրաստան է այցելել 719 678 մարդ, ինչը 26 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն հատվածի ցուցանիշը: