12 նոյեմբերի 2012 - 16:49 AMT
Գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար՝ ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: