12 նոյեմբերի 2012 - 19:11 AMT
Քարոզիչը Սաուդյան Արաբիայից սպանել է իր 5-ամյա դստերը՝ չհավատալով նրա պատշաճ կրոնասիրությանը

Սաուդյան Արաբիայից քարոզչին, ով սպանել է իր հնգամյա դստերը, կարող է սպառնալ մահապատիժ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Էր Ռիյադում հայրիշխանական սաուդյան հասարակությանը ցնցած մանկասպանությունը կարող է դառնալ վերջին տարիների ամենաաղմկոտ միջադեպը:

Սաուդյան իրավապաշտպան Սուխայլա Զին ալ Աբիդինը հաղորդել է լրագրողներին, որ երեխայի տանջալից մահվան հանգեցրած կտտանքների առիթ են դարձել հոր կասկածները հնգամյա աղջկա կրոնականության վերաբերյալ:

Իրավապաշտպանը, ինչպես նաև աղջկա մայրը մտադիր են պահանջել քարոզչի մահապատիժը: