«Հավաքականի բոլոր տղաներն էլ շատ լավ գիտակցում են, որ մեզանից հաղթանակներ են սպասում: Եվ Լիտվայի հետ խաղում ևս անելու ենք ամեն ինչ, որ հասնենք հաղթանակի: Հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի և բարձր տրամադրությամբ կճանապարհենք մեր Սարգիս Հովսեփյանին», - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բաց մարզումից հետո ասել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նա խոստովանել է, որ շատ բան է սովորել Սարգիս Հովսեփյանից և խաղադաշտում, և խաղադաշտից դուրս:
Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: