7 մայիսի 2005 - 09:49 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
Հայերը ունեն եւ մտավոր, եւ ֆինանսական հնարավորություններ հակազդելու համար հակահայկական դրսեւորումներին, սակայն չեն օգտագործում դրանք: Այդ մասին OpenArmenia.com ինտերնետ կայքին տված օն-լայն հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը: Նրա խոսքերով, ոչ մի դեպքում չի կարելի «բռնությանը պատասխանել բռնությամբ», հակառակը, բռնությանը պետք է հակազդել օրինական մեթոդներով: Նա նաեւ ավելացրել է, որ ինքնապաշտպանությունը նույնպես օրինական միջոց է: «Սակայն ամենակարեւորը, եթե Կրասնոդարում գերեղմանները պղծողները կամ Սլավյանսկ-Կուբանում հայկական սրճարանները եւ խանութները ավիրողները համապատասխան պատիժ ստանային ազատազրկման կամ դրամական տուգանքի ձեւով, ապա նրանց հետնորդները մի քանի անգամ կմտածեին նման հակահայկական ակցիա կազմակերպելուց առաջ»,-ընդգծել է Տիգրան Թավադյանը: Ինչպես տեղեկացրել է Թավադյանը, ջարդարարները ստացան միայն պայմանական պատիժ, իսկ նյութական վնասը տուժածներին ոչ ոք չփոխհատուցեց: Նրա խոսքերով, դրա համար հարկավոր է միայն վարձել բանիմաց փաստաբանի եւ լավ վարձատրել նրա աշխատանքը, ինչպես նաեւ ներառել այդ գործընթացում դատարանի վրա ազդելու այլ մեխանիզմներ: