13 նոյեմբերի 2012 - 15:21 AMT
Բաքվում հայտարարում են, որ հայկական կողմն անցած ադրբեջանցին մոլորված խուլ ու համր հովիվ է

Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ալիևը, 1972թ. ծնված, նոյեմբերի 11-ին անհայտ կորել էր ադրբեջանա-հայկական սահմանին, երբ արածում էր հոտը, և մոլորվել է մառախուղի պատճառով: Երբ ոստիկանությունն ահազանգ ստացավ այդ մասին, հետաքննություն սկսեց:

Ալիևը խուլ է և համր, նա մոլորվել է մշուշում և պատահաբար է հատել սահմանը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին:

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, նոյեմբերի 12-ին մոտավորապես 07:45-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ջավանաշիրօղլու Ալիևը, 1971թ. ծնված, հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում: