13 նոյեմբերի 2012 - 16:33 AMT
Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարող է զբաղեցնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը

Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ում մանդատը որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լրանում է 2014թ հուլիսին, կարող է զբաղեցնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը` փոխարինելով Հերման վան Ռոմպեին, հաղորդել է EUractiv ինտերնետ-ռեսուրսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

EUractiv-ը չի բացառում նաև, որ Ռասմուսենը կարող է փոխարինել նաև Քեթրին Էշթոնին` ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում: