13 նոյեմբերի 2012 - 19:19 AMT
Ուորհոլի հիմնադրամն անցկացրել է առաջին աճուրդը և ստացել 17 մլն դոլար

Նյու Յորքում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել աճուրդների շարքից առաջինը՝ նվիրված Էնդի Ուորհոլի ստեղծագործությանը: Աճուրդները կազմակերպում է նկարչի հիմանդրամը Christie's աճուրդի տան հետ միասին: Անցած աճուրդի շահույթը կազմել է ավելի քան 17 մլն դոլար, հաղորդվում է Christie's-ի կայքում:

Վաճառվել են 354 ստեղծագործություններ, այդ թվում՝ լուսանկարներ, գեղանկարներ, որոշ ստեղծագործություններ հանրությանը ներկայացվել են առաջին անգամ:

Կազմակերպությունը պլանավորում է բոլոր ստացված միջոցներն ուղորդել նկարիչներին գրանտներին , հաղորդում է Lenta.ru-ն: