Google ընկերությունը 2012-ի առաջին կիսամյակում ինտերնետ գովազդի վրա վաստակել է 20,8 մլրդ դոլար, իսկ ամերիկյան թերթերի և ամսագրերի ընդհանուր գումարն այս շրջանում կազմել է 19,2 մլրդ դոլար, ասվում է Statista ընկերության հետազոտությունում:
2009-ին ամերիկյան հրատարակությունների՝ գովազդից ստացված եկամուտները գրեթե երկու անգամ գերազանցել են Google-ի շահույթը:
Statista-ի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, նշում են, որ իրենց համեմատությունն այդքան ազնիվ չէ, քանի որ Google-ն աշխատում է ողջ աշխարհում, իսկ Statista-ն հաշվի է առել միայն ԱՄՆ-ում լույս տեսնող հրատարակությունները: