13 նոյեմբերի 2012 - 20:14 AMT
Ինտերնետ ԶԼՄ. Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարող է ստանձնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը

Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ում մանդատը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում սպառվում է 2014-ի հուլիսին, կարող է զբաղեցնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով EUractiv ինտերնետ ռեսուրսը:

Ենթադրվում է նաև, որ Ռասմուսենը կարող է փոխարինել Քեթրին Էշթոնին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում: