Հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանն ԱՄԷ-ում հանդես են գալիս Ֆուջեյրա օփենում:
Առաջին տուրում Անդրիասյանը հաղթանակ է տարել Էլարբի Աբոբկերի (Լիբիա) նկատմամբ, իսկ Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Յուսուպ Ատաբաևի հետ (Թուրքմենստան):
Առաջին տուրից հետո Անդրիասյանը մի քանի շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տուրում նա կխաղա Էտյեն Բակրոյի հետ (Ֆրանսիա), իսկ Պետրոսյանը` Վիշնու Պրասանայի (Հնդկաստան):
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին: