14 նոյեմբերի 2012 - 16:43 AMT
Եվրոպայում բողոքի ակցիաներ են ընթանում տնտեսման խիստ միջոցների դեմ

Մի շաքր եվրոպական երկրներում անցնում են տնտեսման խիստ միջոցների դեմ ուղղված բողոքի ցույցեր, հայտնում է «Ինտերֆաքսը», BBC հեռուստառադիոկորպորացիայի վրա հղումով՚:

Բողոքի ցույցերի նախաձեռնողը Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիան է:

«Խիստ տնտեսման միջոցները ճակատագրական են մարդկանց համար: Դրանցից հարկավոր է հրաժարվել»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Առավել մեծ ցույցեր տեղի կունենան Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Ենթադրվում է, որ գործադուլները տրանսպորտի լուրջ խափանումների պատճառ կհանդիսանան, արդյունքում ժամանակավորապես կփակվեն դպրոցներն ու մի շարք պետական հաստատություններ: