15 նոյեմբերի 2012 - 21:01 AMT
BP-ի աշխատողներին մեղադրանքներ են ներկայացվել չկանխամտածված սպանության մեջ

Բրիտանական BP ընկերության երկու աշխատողներին մեղադրանքներ են ներկայացվել չկանխամտածված սպանության մեջ Մեքսիկական ծոցում հանքավայրի վթարի մասին գործով: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ներկա պահին նշված անձանց անունները և պաշտոնները չեն նշվում:

2010-ի ապրիլին Մակոնդո հանքավայրում պայթյունը հանգեցրել է 11 հոգու մահվան: Բացի դրանից, վթարի արդյունքում տեղի է ունեցել նավթի արտահոսք, որը տևել է 87 օր: