16 նոյեմբերի 2012 - 22:02 AMT
ԱՄՆ ափերի մոտ նավթային պլատֆորմում հրդեհի արդյունքում մահացել են երկու հոգի

Մեքսիկական ծոցում նավթային պլատֆորմներից մեկում հրդեհի արդյունքում մահացել են երկու հոգի: Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով, չորս տուժածներ ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոց, ևս երկու հոգի անհայտ կորել են:

Ենթադրվում է, որ հրդեհի արդյունքում նավթի արտահոսք չի եղել: Ներկա պահին շարունակում են մանրամասներ ստացվել միջադեպի մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: