19 նոյեմբերի 2012 - 10:53 AMT
«Շիրակը» գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Այս հանգստյան օրերին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի հանդիպումները:

«Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն` 0:1 հաշվով, պարտություն է կրել «Շիրակից»: Վերջինս, վաստակելով 62 միավոր, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գոլազուրկ ոչ ոքիով է ավարտվել «Ուլիս»- «Գանձասար» խաղը, իսկ «Իմպուլսն» ու «Միկան» մեկական գնդակ են ուղարկել դարպասները: «Բանանց»- «Փյունիկ» խաղն էլ վերջացել է «Բանանցի» ֆուտբոլիստների հաղթանակով` 2:0:

Մրցաշարային աղյուսակում «Միկան» 59 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ «Իմպուլսը» 45 միավորով երրորդում է: