19 նոյեմբերի 2012 - 10:55 AMT
Դիլիջան – Սևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան – Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել է։ Վարորդը, ով Իրանի քաղաքացի է, հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։