19 նոյեմբերի 2012 - 11:07 AMT
«Dasaran.am»-ին արդեն 472 դպրոց է միացել

«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում են արդեն Հայաստանի Հանրապետության 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաև բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը:

Համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ և բացակայությունների 22% նվազում:

Նշենք, որ վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող և նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու և 19.500.000 ամսական էջադիտում: