19 նոյեմբերի 2012 - 13:44 AMT
Նոյեմբերի 20-ին Երևանում կկայանա հայ-չեխական գործարար համաժողով

Նոյեմբերի 20-ին Երևանում կկայանա հայ-չեխական գործարար համաժողով: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Զարգացման հայկական գործակալությունից, պաշտոնական բացմանը ելույթ կունենան Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Թոմաս Դուբը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովի շրջանակներում կկայանա երկու հանրապետությունների տնտեսական և ներդրումային միջավայրերի մասին շնորհանդես: Պլանավորված են գործնական հանդիպումներ հայ և չեխ գործարարների միջև: