19 նոյեմբերի 2012 - 15:51 AMT
Ստեղծվել է Վարդենիսում կամրջի փլուզման հանգամանքները քննող հանձնաժողով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:

Ծառայողական քննության արդյունքներով կազմվելու է միջադեպի պատճառների մասին եզրակացությունը, կմշակվի այդ պատճառների վերացմանը, դժբախտ պատահարների բացառմանն ուղղված միջոցառումների ցանկը: Միջոցներ կձեռնարկվեն նաև անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ կամուրջը փլուզվել էր նոյեմբերի 15-ին: Փլուզման հետևանքով 3 մարդ էր զոհվել: