19 նոյեմբերի 2012 - 17:32 AMT
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն անընդունելի պայմաններ են առաջարկել Իսրայելին կրակի դադարեցման դիմաց

Գազայի հատվածում կրակի դադարեցմանն հասնելու փորձերը պաղեստինյան ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման կոշտ դիրքորոշմանն են բախվել: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը Լոնդոնի դիվանագիտական շրջակնաերի վրա հղումով:

Ինչպես հայտնի է դարձել գործակալությանը, Եգիպտսոը, Թուրքիան ու Թունիսը ինտենսիվ բանակցություններ են վարում ՀԱՄԱՍ ղեկավարության հետ համաձայնեցնելու համար հրադադարի պայմաններն Իսրայելի հետ: Սակայն ՀԱՄԱՍ-ը մի շարք պայմաններ է առաջ քաշել՝ Գազայի ապաշրջափակում, մարդկանց ազատ տեղաշարժի համար սահմանի բացում Գազայի ու Եգիպտոսի միջև, հրաժարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների ֆիզիկական ոչնչացումից: