19 նոյեմբերի 2012 - 18:29 AMT
WADA-ն կդիտարկի դոպինգ օգտագործելու համար մարզիկների որակազրկումների ավելացման հնարավորությունը

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը` WADA-ն, առաջիկայում կդիտարկի դոպինգ օգտագործելու համար մարզիկների որակազրկումների ավելացման հնարավորությունը 2-4 տարով:

Նման առաջարկություն կարվի WADA- նախագահ Ջոն Ֆեյխիի կողմից` կազմակերպության խորհրդի հավաքի ժամանակ, որը կկայանա կանադական Մոնրեալում: Այս և այլ առաջարկներ կդիտարկվեն դեկտեմբերին, սակայն անգամ ընդունման դեպքում դրանք ուժի մեջ կմտնեն 2015թ ոչ շուտ: