«Մեծ ութնյակի» G8 հերթական գագաթաժողովը կանցկացվի 2013թ հունիսին Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էրն հանգստավայրում: Այս մասին Մեծ Բրիտանիայի այս հատված կատարած այցի ժամանակ հայատարարել է երկրի վաչապետ Դևիդ Քեմերոնը, հաղորդում է BBC News-ը:
Քեմերոնն ընդգծել է, որ իր կարծիքով, սա Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Վարչապետի խոսքով, ինքն ընտրել է երկրի հատկապես այս հատվածը, քանի որ ցանկանում էր ցույց տալ, որ Հյուսիսային Իռալնդիան «բիզնեսի և ներդրումների համար հրաշալի վայր է»:
Վերջին անգամ Մեծ Բրիտանիան G8 գագաթաժողովը հյուրընկալել էր 2005թ: Այդ ժամանակ այն անցկացվել էր Շոտլանդիայում, հաղորդում է lenta.ru-ն: