ԱՊԼ պատվիրակությունը, որը գլխավորում է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին, ժամանել է Գազայի հատված, երեքշաբթի օրը հաղորդել է եգիպտական «Ան-Նիլ» հեռուստաալիքը:
ԱՊԼ պատվիրակության կազմում ներառվել են Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սուդանի, Մարոկկոյի, Հորդանանի և Քուվեյթի ԱԳ նախարարները: Նրանց հետ Գազա է ժամանել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս չի հանդիսանում ԱՊԼ անդամ-պետություն:
ԱՊԼ բարձրաստիճան պատվիրակության` Գազայի հատված ուղևորվելու մասին որոշումը կայացվել է ԱՊԼ ԱԳ նախարարների արտակարգ ժողովի ժամանակ, որը կայացել է նախորդ շաբաթ օրը Կահիրեում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: