21 նոյեմբերի 2012 - 11:09 AMT
Չկայացած հրադադարից հետո Իսրայելը հարվածում է Գազայի հատվածին

Նոյեմբերի 21-ին իսրայելական զորքերը տասնյակ հարվածներ են հասցրել Գազայի հատվածին` ոչնչացնելով կառավարական հաստատությունների հերթական համալիրը, խոշոր ոստիկանական վարչություն և անկլավի գլխավոր կամուրջներից մեկը` պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 140-ի: Նրանց թվում է տեղացի երեք լրագրողներ: Չկայացած հրադադարի հետևանքով տարածաշրջան է ժամանել Հիլարի Քլինթոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Նախորդ չորեքշաբթի մեկնարկած օպերացիայի ժամանակ զոհերի թիվը հասել է 140-ի, վիրավորվել է ավելի քան 1000 մարդ, ասում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: