21 նոյեմբերի 2012 - 11:57 AMT
Հովիկ Աբրահամյան. Հայ երգարվեստը կորցրեց ժողովրդական երգերը կենդանի պահող երգչուհուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին:

Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող և աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների և ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում և արտերկրում:

Ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց մեծ վիշտը»: