21 նոյեմբերի 2012 - 14:07 AMT
«ArmNet Awards» մրցույթին ներկայացվել է 540 հայտ

«ArmNet Awards 2012»-ին գրանցվել է 540 մասնակից, այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, և բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին:

Նոյեմբերի 30-ին կհրապարակվի ժյուրիի կողմից ընտրված հավակնորդների ցանկը յուրաքանչյուր անվանակարգի համար (բացառությամբ « Ժողովրդական ընտրություն » անվանակարգի), իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

«ArmNet 2012»-ը նպատակն է գնահատել ինտերնետի հայկական հատվածում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: