Չորեքշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն երկու հոգի, ևս երկու մարդ վիրավորվել է:
Տեղի ոստիկանության տվյալներով, մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը ԱՄՆ ռազմական բազայի մուտքերից մեկի մոտ:
Պայթյունը որոտացել է Քաբուլի լավ հսկվող շրջաններից մեկում, որտեղ գտնվում են ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: