Այս տարի առաջին անգամ Վրաստանում չեն նշի «վարդերի հեղափոխության» տարեդարձը: 2003թ. նոյեմբերի 23-ին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարնաձեն ընդդիմության ճնշմամբ հրաժարական տվեց, իսկ երկիրը գլխավորեց Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է «Վզգլյադ» թերթը:
«Հատուկ հանդիսավոր միջոցառումներ չենք նախատեսում»,-հայտարարել է այժմ ընդդիմություն դարձած նախագահական «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին:
«Այդ օրը՝ նոյեմբերի 23-ը, Սբ Գեորգիի օրն է, այն էլ կնշենք»,-ասել է նախագահական կուսակցության անդամ պատգամավորը: Ըստ նրա, սակայն, այդ հեղափոխությունը «կարևոր հանգրվանային իրադարձություն էր Վրաստանի պատմության համար»