Իսրայելի իշխանությունները առայժմ պատրաստ չեն միանշանակ խոսել այն մասին, թե ով է կանգնած Թել Ավիվի պայթյունների ետևում, ասել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իցխակ Աարոնովիչը:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել չորեքշաբթի օրը ուղևորատար ավտոբուսում, տուժել է մոտ 20 մարդ: Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն, որի ետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած են պաղեստինցի գրոհայինները:
Հետաքննության արդյունքներից կարող է կախված լինել Իսրայելի իշխանությունների արձագանքը. չի բացառվում, որ ահաբեկչությունը բարդացնի Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները: