22 նոյեմբերի 2012 - 18:22 AMT
Կաֆուն կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ի պաշտոնական գնդակի շնորհանդեսին

Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Կաֆուն կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ի պաշտոնական գնդակի շնորհանդեսին:

2002-ին Բրազիլիայի հավաքականի կազմում չեմպիոն դարձաձ ֆուտբոլիստը դեկտեմբերի 1-ին Սան Պաուլուում կպատմի այն գնդակի մասին, որը խաղարկվելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղերում:

Կոնֆեդերացիաների գավաթը, որը կանցկացվի 2013թ հունիսի 15-30, կընդունեն 6 բրազիլական քաղաքներ: Տվյալ պահին մրցաշարի ուղեգրգր են նվաճել Իսպանիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Ճապոնիայի, Իտալիայի և Թաիթիի հավաքականները, փոխանցում է rsport.ru-ն: