Նոյեմբերի 23-ին Սոչիի գեղարվեստական թանգարանում կբացվի հայ բնանկարիչ Մելքոն Թովմասյանի հիշատակին նվիրված «Ընդմիշտ ձեզ հետ» ցուցահանդեսը, հաղորդում է yuga.ru-ն:
«Մ. Թովմասյանը մեծ մշակույթի մարդ է: Որպես ժամանակակից նկարիչ, նա հիմնվել է մոդեռնիզմի վրա, սակայն երբեք հնարքը որպես այդպիսին չի կիրառել: Նրա նպատակը ներդաշնակության, ճշմարիտի որոնումն էր»,-պատմել են Սոչիի վարչակազմի մշակույթի վարչության մամուլի ծառայությունում:
Թովմասյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների: