Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին:
Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզ»-ը՝ Միացյալ թագավորության Արտաքին Գործերի նախարարության աջակցությամբ:
«Բրիտանական դեսպանատունը իր առաջնայնությունն է համարում Հայ Բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը, ուստի մենք ողջունում և աջակցում ենք նման ցանկացած նախաձեռնության», -նշում է Քեթի Լիչ, Հայաստանում ՄԹ դեսպանը:
Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր: Բրիտանացի գործարարները ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ բնապահպանություն, ինովացիոն տեխնոլոգիաներ, կրթություն, շինարարություն, ոսկերչություն, ճարտարագիտություն, հաղորդակցություն:
Կմասնակցեն հետևյալ բրիտանական կազմակերպությունները.CLEAVE & COMPANY LTD, Computaris International Ltd, Education and Training International, Met Office, Mott MacDonald, Pagefield Communications, RSK Environment, Tensar International, Waterman International, հայտնում է ՀՀ-ում ՄԹ դեսպանատան մամլո ծառայությունը: