22 նոյեմբերի 2012 - 18:20 AMT
Fitch-ը նվազեցրել է էլեկտրոնիկայի ճապոնական խոշորագույն երկու արտադրողների` Sony-ի և Panasonic-ի վարկային վարկանիշերը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է էլեկտրոնիկայի ճապոնական խոշորագույն երկու արտադրողների` Sony և Panasonic վարկային վարկանիշերը:

Գործակալության տվյալներով, հավանական է, որ ընկերությունները չեն կարողանա մարել իրենց բոլոր պարտքերը:

Fitch-ի որոշումը Ճապոնիայի էլեկտրոնային ինդուստրիային ուղղված ևս մեկ հարված է, որը ժամանակին խոշորագույնն էր աշխարհում, հաղորդում է BBC-ին: