22 նոյեմբերի 2012 - 18:11 AMT
Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ Իսրայելին պատժելու պահանջով

ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դեպքում Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ պաղեստինյան տարածքներում Իսրայելի «Ամպի սյուն» գործողության պատասխանատուներին պատժելու պահանջով, հայտարարել է ՊԱԿ Գործկոմի անդամ Սալեհ Ռաֆատը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբասը նոյեմբերի 29-ին կդիմի ՄԱԿ-ին ՝ որպես դիտորդ պետություն Պաղեստինի անդամակցության խնդրանքով:

«Երբ մենք ստանանք ՄԱԿ դիտորդ պետության կարգավիճակ, մենք կկարողանանք դիմել Միջազգային քրեական դատարան»,-ասել է ՊԱԿ Գործկոմի անդամը: