ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը կմեկնի Թուրքիա` Սիրիայի հետ սահմանին «Պետրիոտ» զենիթա-հրթիռային համակարգերի տեղադրման հնարավոր տարածքն ուսումնասիրելու համար: Այս մասին այսօր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Բրյուսելի տեղեկատվական աղբյուրը:
Վերջնական որոշումը կկայացվի այդ տվյալների վերլուծության հիման վրա և բոլոր 28 դաշնակիցների մասնակցությամբ խորհրդակցություններից հետո: Ըստ նախնական տեղեկատվության, փորձագիտական խմբում ներառված կլինեն ԱՄՆ, Գերմանիայի, Նիդեռլանդների ներկայացուցիչներ: