23 նոյեմբերի 2012 - 09:54 AMT
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն

Ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են ԼՂ խնդրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի վերջին:

«Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Փարիզում: Համանախագահների' տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկն էլ այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելն էր: Բացի այդ, նրանք նախատեսել են կողմերի հետ քննարկել նաև հակամարտության կարգավորման նոր գաղափարները, որոնց մասին ակնարկել էին Փարիզում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Երեկ համանախագահներն իրենց գաղափարները քննարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում: Այսօր նրանք կժամանեն Երևան, իսկ երկուշաբթի կլինեն Բաքվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: