23 նոյեմբերի 2012 - 11:35 AMT
Սարկոզիին մեղադրանք չեն ներկայացրել իր քարոզարշավը ֆինանսավորելու գործի առնչությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին երեկոյան լքել է Բորդո քաղաքի դատարանը` առանց մեղադրանքների ներկայացման.դատական քննիչները նրան տվել են «օժանդակող վկայի» կարգավիճակ` կապված Բետանկուրի աղմուկ հանած գործի հետ, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղելով Սարկոզիի իրավապաշտպանին:

Ֆրանսիայում քրեական գործընթացի ժամանակ սա համարվում է միջանկյալ կարգավիճակ մեղադրյալի և վկայի միջև:

Քննիչների կարծիքով, Սարկոզին օգտվել է Բետանկուրի թուլությունից, ով տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, որպեսզի նրանից ընտրությունների համար գումար ստանա: