23 նոյեմբերի 2012 - 10:54 AMT
Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ: Այս մասին հաղորդում է ռուսական խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահը ընտրվում է դրա անդամներից 1 տարի ժամկետով և գաղտնի քվեարկությամբ: Մինչև 2011թ նոյեմբերը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դաշնային խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովը: