23 նոյեմբերի 2012 - 10:25 AMT
Նախագահն ընդունել է «Սինափթիքս» ընկերության նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին:

Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ Ֆեդերիկո Ֆաջինի և նրա տիկնոջ՝ Էլվիա Ֆաջինի նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել մրցանակի արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին: Մրցանակի հանձնման առիթով նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: